ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան: Այս մասին նա հայտարարեց Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում։

Նախարարն ասաց, որ մտադիր է օգտվել Միրզոյանի հրավերից և այցելել Երևան։

«Ես շոյված կլինեմ և կսպասեմ ձեզ Երևանում»,- նշել է Միրզոյանը։