Առաջիկա երեք օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ հանրապետության տարածքը գտնվելու է անտիցիկլոնի ազդեցության գոտում: Նրա խոսքով` բացառություն է Արարատյան դաշտը, որտեղ մառախուղից օդի մեջ հնարավոր է երեւան սառցե բյուրեղներ, բայց դրանք իրականում տեղումներ չեն, մառախուղի խտացման արգասիք են:
«Օդի ջերմային ֆոնը էապես չի փոխվելու, քանի որ անտիցիկլոնի ազդեցության տակ ենք, շրջանառությունը փակված է, հոսանքներ չեն թափանցում հանրապետություն»,- նշեց Գագիկ Սուրենյանը: Արարատյան դաշտի նախալեռներում ժամանակ առ ժամանակ կլինի մառախուղ, ամպամած եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 4-6, ցերեկը` 2-7 աստիճան ցուրտ:




























