Երևանի քաղաքապետարանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնում են նոր ծրագիր՝ «Հունիսի 1-ը` օպերային աստղերի հետ»:

Մրցութային փուլը հաղթահարած 10-17 տարեկան պատանի տաղանդավոր երգիչ-երգչուհիները ս.թ. հունիսի 1-ին կայանալիք բացօթյա բացառիկ համերգային ծրագրում հնարավորություն կստանան ելույթ ունենալու օպերային աստղերի հետ:

Նախագծի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող հայտաձևն ու այն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Մրցույթն անցկացնելու կանոնակարգը կհրապարակվի լրացուցիչ:

Հայտերի ընդունման ժամկետը՝ փետրվարի 3-ից մարտի 3-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 011-514-197: