Եթե հասարակությունը գիտակցի իր ձայնի արժեքը, ապա իշխանությունները առավելությունն այսքան գերիշխող չէր լինի: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այդ դեպքում, եթե անգամ իշխանություններին հաջողվեր մեծամասնություն ունենալ խորհրդարանում, դա այդքան բաց չէր լինի, ինչպես հիմա: «Ռուս ընտրողները հոգնել են այդպիսի գերիշխանությունից, գիտակցեցին ձայնի արժեքը, որը նրանք տալիս են ընտրությունների ժամանակ, ւստի ՌԴ նոր խորհրդարանում իշխող կուսակցությունը կորցրեց այն առավելությունը, որ ուներ նախկինում:
Հիմա ընդդիմության հակազդող գործողությունները կդառնան իրական եւ խնդրահարույց օրինագծերն ավելի դժվար կլինի ընդունել, ի հայտ կգա իրական հնարավորություն խափանել քվորումը»,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:
Այդ դեպքում, ըստ նրա, քաղաքական ուժերը ստիպված կլինեն հաշվի նստել միմյանց հետ եւ իրական երկխոսություն վարել: Հենց դրա բացակայության պատճառով էլ ՀՅԴ-ն ժամանակին դուրս եկավ իշխող կոալիցիայից: «Մի բան է, երբ ռազմավարական հարցերը նման քննարկում են անցնում, եւ բոլորովին այլ բան է, երբ, օրինակ, մեկ գիշերվա մեջ որոշում են ընդունում Թուրքիայի հետ հարաբարություններ ստեղծելու «ճանապարհային քարտեզի» մասին եւ առավոտյան այդ մասին հայտարարում են: Բայց մեր տեսակետը կարող էր տարբեր լինել եւ տարբեր էր»,-հայտարարեց դաշնակցական գործիչը:




























