Բարսելոնայի նավահանգստում պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Կատալոնիայի հյուսիսարևելյան շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությանը։

Նշվում է, որ բռնկված հրդեհը մարվել է։

Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել այսպես կոչված «Էներգետիկ Պիեր»-ի վերանորոգման ժամանակ, որտեղ բեռնվում են քիմիական նյութեր, բնական գազ և նավթամթերք:

Բարսելոնայի քաղաքապետարանն, իր հերթին, հայտարարել է, որ տեղական ժամանակով 10:40-ին (GMT 09:40) ահազանգ է ստացել «տրանսպորտային տանկերում պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի մասին» և այնուհետև ակտիվացրել է իր արտակարգ իրավիճակների ծրագիրը՝ կապված քիմիական ռիսկի հետ։ 

Տարածքի ընկերությունները կարգադրել են իրենց աշխատակիցներին ինքնամեկուսացվել՝ որպես նախազգուշական միջոց, ասվում է հայտարարության մեջ: