Շալամչե-Բասրա երկաթուղային գծի բացումից 20 տարի անց Իրանի և Իրաքի միջև երկաթուղային հաղորդակցությունը նախատեսվում է սկսել մինչև 2026 թվականի փետրվարը։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

«Շալամչե-Բասրա երկաթուղու նախագծի ավարտը կարող է նոր տրանսպորտային հորիզոններ բացել Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի Հանրապետության համար»,- ասել է Իրանի երկաթուղիների պաշտոնական ներկայացուցիչ Մոստաֆա Դավուդին:

Նրա խոսքով՝ «Իրանը լավ տարանցիկ դիրք ունի Մերձավոր Արևելքում և կապող օղակ է Եվրոպայի և Հեռավոր Արևելքի ու Հարավարևելյան Ասիայի միջև, ինչպես նաև կապող օղակ Կենտրոնական Ասիայի երկրների և տաք ջրերի միջև»:

Դավուդիի խոսքով՝ քանի որ Իրանն ունի նման ռազմավարական ներուժ, Իրանի մրցակիցները ձգտում են զրկել Իրանին նշված տարածքների հասանելիությունից։