Իտալիայի իշխանությունները, գործելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանով, ռազմական հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են Լիբիայի դատական ոստիկանության բարձրաստիճան աշխատակցի։ Տղամարդուն բերման են ենթարկել հյուսիսային Թուրին քաղաքում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նշվում է, որ գործը փոխանցվել է Արդարադատության նախարարություն և Հռոմի վերաքննիչ դատարան։

Աղբյուրը չի նշել ձերբակալվածի անունը, սակայն իտալական լրատվամիջոցները նրան իդենտիֆիկացրել են որպես Նջիմ Ուսամա Էլամսրի, մինչդեռ Լիբիայի կառավարության փաստաթղթերում նա նշվում է որպես Ուսամա Նջիմ: Կասկածյալը կալանավորվել է հյուրանոցում՝ Ինտերպոլի հուշումից հետո և գտնվում էր Թուրինում՝ այլ լիբիացիների ընկերակցությամբ։ Այս մասին գրում է la Repubblica թերթը։

Իտալական Avvenire օրաթերթը, որն առաջինն է հայտնել ձերբակալության մասին, հայտնում է, որ տղամարդը ղեկավարել է միգրանտների պահման կենտրոնը մայրաքաղաք Տրիպոլիում՝ դատական ոստիկանությունում իր աշխատանքի շրջանակներում և կապված է եղել զինվորականների հզոր հատուկ զսպման ուժերի հետ: