Այսօր բռնապետական Բաքվում շարունակում է հայ գերիների Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։
Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Շինծու մի գործընթաց, որի հիմնական նպատակն է հռչակել Հայաստանը, հայ ժողովրդին որպես ագրեսոր և ակուպանտ, հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ նոր սադրանքների, նոր պատժամիջոցներ կիրառելու, նոր զիջումներ կորզելու համար։
Իսկ ովքե՞ր են դատավորները. ավտորիտար ու կոռումպացված, հազիվ դար ապրած մի պետություն, որը ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ ունի։ Սումգայիթում ու Բաքվում ջարդեր, Արցախում ցեղասպանություն իրականացրած ռազմական հանցագործ և օկուպանտ ռեժիմն այսօր դատում է Արցախի ղեկավարներին, պաշտպանության բանակի հրամանատարների, ինքնապաշտպանական պայքարի մասնակիցների։
Իր հազարամյա օրանում հայկական պետականություն ունեցած ինքնությունը պահած և նոր պետություն կերտելու կամք դրսևորող Արցախն իր ինքնորոշման իրավունքը իրացրել է թե՛ խորհրդային և թե՛ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի սկզբունքներով։
Քառորդ դարից ավելի կայացրել է պետական ինստիտուտներ, Հայաստանի երաշխավորությամբ, ապահովելով կայուն զարգացում և անվտանգություն։ Ադրբեջանը դատում դատում է մարդկանց, որոնք այդ ճանապարհի և մեր հավաքական հաղթանակի կերտողներն են և շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ հայտարարություններն ու օկուպացված պահել ինքնիշխան տարածքներ, և օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարկից, կեղծելով պատմությունը, ամեն օր նոր, ավելի ամոթալի վտանգավոր զիջումներ է կորզում։
Քաղաքական միջազգային ձևաչափերում Հայաստանը լուռ է, հակառակը՝ պատրաստակամ է վտանգներով հղի, ավելի խորացված կոնֆլիկտի հանգուցալուծման միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը»,- հայտարարեց նա:
Օհանյանի խոսքով, պաշտոնական Հայաստանի կողմից չօգտագործվեցին այդ հարթակներն, անգամ հայ ռազմագերիների և Արցախի ղեկավարության հարցը հետապնդելու ուղղությամբ. «Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել։ Ես չէի կարող չանդրադառնալ այս շինծու դատավարությանը, որ վարում են իմ ընկերների, մարտական փառահեղ ուղի անցած հրամանատարների, Արցախի ղեկավարների նկատմամբ։
Մեր զորակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին, այն գիտակից հանրությանը, որ պարզ հասկանում է, որ այսօր Բաքվի բանտում, ըստ էության, դատում ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը ազատ, անկախ ապրելու իրավունքը և ձգտումը»,- ընդգծեց նա:





























