Առավոտից մեքենան անցել է գրոհի: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Քանի որ մեր իշխանությունները շատ են սիրում ուսումնասիրել, թե սոցցանցերում ով ինչքան դիտում ունի, նստել են, ուսումնասիրել են, որ իմ էջում էս երկու օրվա մեջ տեղադրել եմ երկու տեսահոլովակ՝ կապված տրանսպորտի թանկացման դեմ: Նստել հաշվել են, տեսել են, որ միայն իմ էջերում այս հոլովակները 2 օրում 3 մլն-ից ավելի դիտում ունի: Հասկացել են, որ այս ամեն ինչը լուրջ է, ժողովուրդը լուրջ է տրամադրված, որ պայքարելու են, բոյկոտելու են, պաշտպանելու են իրենց իրավունքները:
Մի խառնվել են իրար, մեկը առավոտ գիշերով գնացել մետրո է նստում, էն մյուսը 150-հազարանոց «Լեքսուսից» ինչ-որ գրառումներ է անում, էն մյուսը կառավարական դաչաներից 200 հազար դոլարանոց BMW-ով գնում է ԱԺ, այնտեղ ճեպազրույցի ժամանակ ասում է՝ էս ինչ լավ է, որ թանկանում է:
Դա էլ հեևրիք չի, ԿԳԲ-ն է խառնվել իրար, առավոտ գիշերով թերթերից մեկով սուտ ինֆորմացիա է տարածում, թե իբր ով ժողովրդից նստի տրանսպորտ, 100 դրամը տա, անցնի, 50 հազար դրամ տուգանք է ստանալու:
Սիրելիներս, վստահեցնում եմ, որ 50 հազար դրամանոց տուգանք գոյություն չունի, ոչ մի օրենսգրքում այդպիսի բան նկարագրված չի: Դա 100 տոկոսանոց սուտ է, որը տարածում է ԿԳԲ-ն:
Դա անում են, որովհետեւ հասկանում են, որ ժողովուրդը միահամուռ ուժերով պայքարելու է, զգում են ձեր ուժը, ձեր բողոքը, ուզում են մի ձեւ դեմն առնեն, բայց դա հնարավոր չէ: Մենք բոլորս ոտքի ենք կանգնել ու միասնական ենք: Ուստի փետրվարի 1-ին դուրս ենք գալիս տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի»,- հայտարարեց նա:




























