Հզոր պայթյուն է տեղի ունեցել Գազայի հատվածի կենտրոնում բաժանարար պարիսպի մոտ, հաղորդում են իսրայելական աղբյուրները:
Մոտակայքում գտնվող պարեկները կրակ են բացել մի քանի կետերի վրա:
Պաղեստինյան պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ` «չհրահրված» կրակոցների արդյունքում 35-ամյա պաղեստինցի է զոհվել:




























