Պարոն Դանիելյան, ես չգիտեմ դուք ինչ աղբյուրներ եք կարդում, ինչ լրատվամիջոցներ, բայց օրինակ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքային խմբի հայտարարության մասին ես իմացել եմ հայկական աղբյուրներից, որովհետև հայտարարությունները տարածվում են միաժամանակյա և ես կարիք չեմ ունեցել որևէ ադրբեջանական կայք մտնել, որպեսզի իմանամ, թե ինչ համաձայնության են եկել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
« Ես չեմ հենվում տարբեր երկրների ԱԳՆ-ների հայտարարությունների վրա, ես հետևում եմ մեր ՊՆ-ի, վարչապետի, ԱԳՆ-ի հայտարարությունների վրա, որոնք երբևէ չեն ասել, որ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգ չունի, բայց մենք միաժամանակ հայտարարել ենք, որ այդ խնդրի լուծումը տեսնում ենք բացառապես սահմանազատման և սահմանագծման ընթացքում»,-ասաց նա:
Այնուհետեւ նա դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջայնաին՝ ասելով. «Ուզում եմ հարցնել, ինչու է Սերժ Սարգսյանը փայլուն դիվանագիտության տարիներին որոշել դիմել զիջումների։ Օրինակ, ինչու են նրանք որոշել չեղարկել, արդեն իսկ գոյություն ունեցավ հանրաքվեն: Ապօրինի՞ էր, ինչո՞ւ է փայլուն դիվանագիտական միտքն այնքան զարգացել, որ որոշում է կայացվել հին հանրաքվեն, օրինական հանրաքվեն փոխարինել նորով։
Եթե կհիշեք, վարչապետը հենց այս ամբիոնից մեկ անգամ ասեց, որ Շուշին հենց սկզբից եղել է բանակցությունների սեղանին։ Դրանից հետո այսպես մի հատ աղմուկ, ընդդիմադիրները իրար հերթ չտալով ասում էին ստում է վարչապետը: Ի դեպ քաղհասարակությունից էլ էր հետաքրքիր արձագանքը, որ երբևէ հնարավորություն չէին ունեցել ծանոթ անալ փաստաթղթերի, մեղադրում էին վարչապետին սուտ խոսելու մեջ: Բան հասել է նրան, որ նույնիսկ ԱԳՆ-ից էր հերքում գնալ (02:30) միացել: Եվ ահա, պարզվում է, որ ԱՄՆ-ի գաղտնազերծված փաստաթղթում հստակ նշված է, որ 1997 թվականին բանակցվել է 6 գումարած 2 և ոչ 5 գումարած 2 և այդ երկուսը, փուլային տարբերակով կարգավիճակի հետ զուգահեռ պետք է հայկական զորքերը դուրս բերվեին Լաչինից և Շուշիից։
Ես ակնկալում եմ, որ բոլոր այն բոլոր այն անձինք, ովքեր մեղավորության զգացում կունենան վարչապետին սուտ հայտնելու մեջ, հանրային ներողություն կխնդրեն կամ գուցե կզղջան և այդ մասին մի օր մեզ իմաց կտան: Որովհետև քաղհասարակությունը հատկապես ենթադրում է, որ պետք է հնարավորինս բաց և թափանցիկ լինի ժողովրդի հետ։
Ինչ վերաբերում է նաև պարոն Մամիջանյանի ինքնորոշման սկզբունքի մասին պնդումներին, ինքնորոշման սկզբունքը բանակցություններում ի հայտ է եկել տարածքային ամբողջականության սկզբունքին զուգահեռ Իսկ, թե ինչ էր մտածում միջազգային հանրությունը տարածքային ամբողջականության մասին, մեզ հայտնի է Լիսաբոնից: Դրա համար մի թույլ տվեք, որպեսզի ձեզ որևէ մեկը մոլորեցնի»,- իր խոսքն ամփոփեց ՔՊ-ական պատգամավորը:





























