Կարմիր խաչի ներկայացուցիչները հայտնում են Ֆիլիպիններում ուժեղ փոթորկից 436 զոհի մասին:

Երկրի զինվորական հրամանատարությունում հայտնել են, որ բանակը շտապ տարհանել է 2 հազար մարդու, ովքեր ջրհեղեղի պատճառով կտրվել էին աշխարհից: Փրկարարները զգուշացնում են, որ աղետի զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, դեռ կաճի:

Ամենից շատ տուժել է Մինդանաո կղզին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: