Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու հույսերը դեռ չեն արդարացվել: Այդ մասին հաղորդել է շվեյցարական DRS ռադիոկայանը իր` «20 տարի առանց Խորհրդային Միության. Հայաստանը սառեցված սպառնալիքի առջեւ» հաղորդման  ժամանակ:  

Հայկական եւ ադրբեջանական  զորքերը մինչ այժմ կանգնած են մեկը մյուսի դեմ:Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները դեռեւս փակ են, արտաքին առեւտուրն իրականացվում է միայն Վրաստանի եւ Իրանի միջոցով` լեռնային ճանապարհներով: Տնտեսական բարդ իրավիճակը շատ երիտասարդ հայաստանցիների ստիպում է  լքել երկիրը:Նշենք, որ հետխորհրդային տարածքի երկրներին նվիրված ռեպորտաժների շարքի առաջին թողարկումը կոչվում էր «Փոփոխություններ Ուկրաինայում»: