Ամերիկյան լեգենդար «Beach Boys» խումբը հայտարարել է միավորման մասին` նոր ալբոմի ձայնագրման համար:
Խմբի նախկին մասնակիցներ Բրայան Ուիլսոնը, Մայք Լավը, Էլ Ջարդին, Բրյուս Ջոնսթոնը եւ Դեյվիդ Մարքսը որոշել են գնալ «Black Sabbath»-ի ճանապարհով` թողարկել նոր սկավառակ եւ մեկնել միջազգային շրջագայության` նվիրված խմբի ստեղծման 50-ամյակին: Ծրագրված 50 համերգներից առաջինը կանցկացվի Նոր Օռլեանում:
Ուիլսոնի խոսքով` նա կարոտելէ ընկերներին եւ ուրախ է նրանց հետ նորից աշխատելու համար: Սկավառակի անվանումը դեռեւս հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն կթողարկվի հաջորդ տարի ապրիլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ միավորման մասին էր հայտարարել բրիտանական լեգենդար «Black Sabbath» ռոք խումբը:
Հիշեցնենք, որ Beach Boys-ը ստեղծվել է 1961թ. Կալիֆոռնիայում: Համաշխարհային հռչակ խմբին բերել էր «Surfin` USA» երգը:











