Անցած 5 տարիների ընթացքում Հայաստանում տարեկան 100-ից ոչ ավելի ավտոմեքենա է գողացվել կամ թալանվել։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
Այդ պատճառով, ինչպես նշել է փոխնախարարը, արդարությունը վերականգնելու համար Հայաստանում գողացված մեքենաներից գույքահարկ չի գանձվի։ Ավելին, գողացված մեքենաների գույքահարկը պետք է վճարեն հենց իրենք՝ գողերը։ «Սեփականատերը գույքահարկ չի վճարի, քանի դեռ նախկինում գողացված մեքենան չի վերադարձվել»,- պարզաբանել է Մկրտչյանը։
Իսկ եթե հանցագործություն կատարած անձը բացահայտվի, նա պարտավոր է պետությանը գույքահարկ վճարել։ Ամեն դեպքում, այն ժամանակահատվածի համար, երբ տրանսպորտային միջոցը սեփականատիրոջինը չի եղել։ Այս դեպքում հաշվարկը կիրականացվի ոչ թե գողության, այլ քրեական գործի հարուցման պահից։





























