Մեյն-քուն ցեղատեսակի Միթենս անունով կատուն այս ամիս պատահական ճանապարհորդ է դարձել՝ երբ նրա վանդակը հայտնվել է ինքնաթիռի բեռնախցիկում և 24 ժամում երեք թռիչք է կատարել երկու երկրների միջև։
8-ամյա Միթենսի համար հունվարի 13-ին ամրագրված էր միակողմանի թռիչք իր ընտանիքի հետ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքից դեպի Ավստրալիայի Մելբուռն։ Սակայն տերը՝ Մարգո Նիսը պատմել է, որ երբ ինքը սպասում էր կատվին, անցավ երեք ժամ, բայց կատուն չկար։
Այդ ժամանակ վերգետնյա ծառայությունները Նիսին հայտնել են, որ ինքնաթիռը վերադարձել է Նոր Զելանդիա՝ Միթենսի հետ։ Հետադարձ ճանապարհը տևում է մոտ 7.5 ժամ։
Air New Zealand-ի օդաչուին տեղեկացրել էին լրացուցիչ ուղևորի մասին, և նա միացրել էր բեռնախցիկի ջեռուցումը։ Նիսին հայտնել են, որ հաշմանդամի սայլակը ծածկել էր Միթենսի վանդակը բեռնակրի տեսադաշտից։
Վերջապես, ընտանի կենդանիներ փոխադրող ընկերությունը դիմավորել է կատվին Քրայսթչերչում և ապահովել նրա վերջնական թռիչքը Մելբուռն։ Միթենսը նիհարել էր, բայց անվնաս էր։



























