ԱՄՆ զինված ուժերի վերջին ստորաբաժանումերն այսօր` դեկտեմբերի 18 -ին լքել են Իրաքը:

Ինչպես հաղորդում է AFP-ին,  այդ երկրում մնացել է ընդամենը 157 ամերիկացի զինվոր, որոնք պահպանելու են ԱՄՆ դեսպանատունը:  Բացի նրանցից, երկրում նաեւ փոքրաթիվ ծավային հետեւակի կոնտինգենտ է տեղակայված:

Նշենք, որ իրաքյան գործողությունների 8,5 տարվա ընթացքում զոհվել է  առնվազն 126 հազ. խաղաղ բնակիչ, 20 հազ. իրաքցի զինվորական, 19 հազ. գրոհային եւ մոտ 4,5 հազ. ամերիկացի զինվորական, եւս 32 հազ. ամերիկացի  վիրավորվել է:

Ընդհանուր առմամբ, իրաքյան պատերազմն ամերիկացիների  համար արժեցել է ավելի քան 800 մլրդ դոլար: