Դեկտեմբերի 18-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Նիկուլինի 90-ամյակը: Հերթական տոնական նշանը Google-ը նվիրել է սիրված դերասանին, ում ժպիտը ուրախացնում էր Խորհրդային Միության ողջ ժողովրդին:Յուրի Նիկուլինը ծնվել էր 1921թ. դեկտեմբերի 18-ին:

Նրա ծնողները նույնպես դերասաններ էին: Հինգ տարեկանում Նիկուլինն առաջին անգամ այցելում է կրկես, եւ այնտեղ մնում...ընդմիշտ: Ողջ կյանքը նա նվիրել է մանեժի արվեստին:Բացի կրկեսից, Նիկուլինը նկարահանվել է  ավելի քան 40 ֆիլմերում, որոնք խորհրդային կինոյի լավագույն նմուշներից են` «Կովկասի գարուհին», «Ադամանդե ձեռքը» եւ այլն:

Նիկուլինը մահացել էր 1997 թ. օգոստոսի 21-ին` սրտի վեիրահատությունից հետո: