Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են «Ford Fusion» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, որոնք վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:




























