Մաքս կատուն Շվեդիայում վերապրել է անհավատալի՝ գրեթե 40 աստիճանանոց լվացքի մեքենայի ամբողջական ցիկլը, որում հայտնվել է տիրոջ անփութության պատճառով։ Այս մասին հայտնում է Sveriges Radio-ն։

Ծրագրի ավարտից ընդամենը մի քանի րոպե առաջ է տանտիրուհին նկատել կատվին լվացքի մեքենայի մեջ: Նա պատմել է, որ երբ բացել է մեքենայի դռնակը, Մաքսը անշարժ պառկած է եղել ներսում։ Նրան անմիջապես տեղափոխել են անասնաբուժական կլինիկա։ Երեք օր անց կատուն ապաքինվել է և առողջ ու մաքուր դուրս գրվել։

Սեփականատերը սկզբում ենթադրում էր, որ նման բուժումից հետո, բացի սթրեսից, իր կատուն ինչ-որ տրավմայի մեջ կմնա։ Այնուամենայնիվ, Մաքսն իրեն բացարձակապես լավ է զգում, և նրա արտաքինը ոչնչով չի տարբերվում նախկինից։

«Կարծում եմ, որ նա օգտագործել է իր կատվային կյանքերի մեծ մասը», - ենթադրել է Մաքսի տերը: