Լեհաստանի հարավում գտնվող ածխահանքում մեթան գազի բռնկման հետևանքով 16 հանքափոր է այրվել և վիրավորվել, հայտնում է Associated Press-ը։
Կատովիցեի շտապօգնության տարածաշրջանային ծառայության ղեկավար Լուկաշ Պաչը հայտնել է, որ տուժածներից 14-ը հոսպիտալացվել են։
JSW-ն, որը շահագործում է Knurow Szczyhłowice-ի ածխի հանքը, հայտնել է, որ հրդեհը սկսվել է 850 մետր խորության վրա: Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
JSW-ի գործադիր տնօրենի տեղակալ Ադամ Ռոզմուսը հայտնել է, որ 44 հանքափոր տարհանվել է տարածքից:





























