Չորեքշաբթի օրը Բավարիայում տեղի ունեցած դանակով հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է dpa-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Տեղեկատվության համաձայն՝ Գերմանիայի հարավում գտնվող Աշաֆենբուրգ քաղաքի զբոսայգում տեղի ունեցած դանակով հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է։

Ոստիկանությունից հայտնել են, որ չգիտեն հարձակման դրդապատճառը, սակայն կարծում են, որ դա ահաբեկչություն չէ:

Քաղաքում երկաթուղային ծառայությունը ժամանակավորապես ընդհատվել է, քանի որ կասկածյալը փորձել է թաքնվել ոստիկաններից ճանապարհների երկայնքով: Սակայն դեպքից հետո կասկածյալին արագորեն բերման են ենթարկել։