«Վաշի» թայֆունի զոհերի թիվը Ֆիլիպիններում հասել է 521 մարդու: Ինչպես փոխանցում է AP-ն, երեկվանից արդեն փրկվել է ավելի քան 2 հազ. մարդ:Նշենք, որ տվյալ պահին անհետ կորածների թիվը եւս 500-ին մոտ է:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան, «Վաշի» հզոր թայֆունը հասել էր Ֆիլիպիններին: Մեծաթիվ զոհերի առկայությունը պայմանավորված է նրանով, որ շատերն այդ ժամին քնած են եղել:Բանակը շտապ կարգով տարհանել է հեղեղումների պատճառով մեկուսացած մոտ 2 հազար մարդու: Հատկապես շատ է տուժել Մինդանաո կղզին:Նշենք, որ փոթորիկը հանդարտվել է եւ այժմ շարժվում է Չինաստանի ուղղությամբ:




























