Այսպիսի խոսույթ եմ լսել, որ ասում են՝ պետությունը ինչո՞ւ է մտնում քաղաքացու գրպանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս խոսույթին ես բացարձակապես համաձայն չեմ հենց պետականության և ապպետականության ընկալմամբ։ Հենց սա ես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ մենք պետականազուրկ ազգի ռելիկտային ընկալում ունենք: Մինչև հիմա մենք պետություն ասելով պատկերացնում ենք բյուզանդական կայսրություն, որի հպատակն ենք եղել։ Այդ ու՞մ պետությունն է, ժողովուրդ ջան, այդ պետությունը ո՞վ է, այդ պետությունը այն մարդն է, ով որ դա ասում է: Ասում է՝ ինչի՞ է պետությունը ուզում իմ գրպանը մտնի, պետությունը չի մտնում իր գրպանը, ինքն է իր մի ձեռով իր ձախ գրպանն է ստուգում, մի ձեռով իր աջ գրպանը: Հենց այստեղ է ֆունդամենտալ և հայեցակարգային խնդիրը:

Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, այդ պետությունը գնում է, փարվում այդ մարդուն, ասում է՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի։ Սրա մասին է խոսքը»,-ասաց նա: