Տեսական թեզ է, որ ամեն ինչ բերենք կատարյալ վիճակի նոր բարեփոխումը սկսենք, չի լինում այդպիսի բան. ցցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր պրոբլեմին։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նույնիսկ ամենակատարյալ դիզայնարած բարեփոխումը հանդիպելու է իր պրոբլեմին։ Այն բարեփոխումը, որը գնում է և իր պրոբլեմին չի հանդիպում, նշանակում է այդ բարեփոխման կարիքը ընդհանրապես չկա, անիմաստ բարեփոխում է, որովհետև չկա այդպիսի պրոբլեմ, որ դու փորձում ես լուծել։

Համընդհանուր հայտարարագրման հետ կապված, մենք նաև քաղաքական և նաև կոմֆորտի հարց ենք ուզում լուծել։ 2018 թվականից մենք եկել ենք, ասել ենք՝ ժողովուրդ, մենք X պահի պետք է ընտրությունների միակ փաստաթուղթ դարձնենք ID քարտը, որ մարդը գնա մի ընտրատեղամասում քվեարկի, էլ ուրիշ որևէ տեղամասում երկրորդ անգամ քվեարկելու հնարավորություն չունենա։ Բայց մենք չենք կարողանում իրականացնել, մեզ ոչ մեկ չի ասում՝ խոստացել եք, չեք արել։ Ինչի՞, որովհետև երկրում ID քարտ չեն վերցնում մարդիկ։

Հիմա մենք պիտի ստեղծենք պայմաններ, որ բոլոր մարդիկ ունենան ID քարտ, բայց ոչ միայն ընտրությունների կեղծման էջը ՀՀ-ում անվերադարձ փակելու համար, այլև նրա համար, որ թվայնացումը մարդկանց համար ստեղծի հարմարավետություն: Առանց թվային ինքնության, կոպիտ ասած, թվային քաղաքացիության ձևավորման թվայնացում հնարավոր չի։ Իսկ թվայնացումը նշանակում է, որ այն մարդը, որ այսօր տրանսպորտ է նստում, խցանման մեջ է մնում, հետո կոնյակ է տանում, բամբաներկա է տանում, պիտի կաշառք տա, պիտի վիճի, պիտի հերթ գանգնի, ոչ մի բան չի անում, իր թվային ինքնությամբ, թվային հարթակում ճամփորդում է և իր բոլոր անհրաժեշտ խնդիրներն էլ լուծում է»,-ասաց նա: