Շրջանառության հարկը շատ դեպքերում դանդաղեցնում է մարդու աճը։ Այս մասին հունվարի 22-ին կառավարության ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ ավելացված արժեքի հարկը խրախուսում է մարդկանց ավելի ակտիվ լինել և լայն հնարավորություններ է ընձեռում։

Նա չբացառեց, որ կդիտարկվի տարբեր ոլորտների համար ավելացված արժեքի հարկերի տարբերակված տեսակների ներդրման հարցը։

Նրա կարծիքով, այսօր տնտեսվարողների համար ոչ մի խթան չկա մտածելու իրենց գործունեության արդյունավետության մասին։

Հայաստանի վարչապետը շրջանառության հարկն անվանել է ապօրինություններն օրինականացնող հարկատեսակ։

«2018 թվականից առ այսօր մենք 5 անգամ ավելացրել ենք կենսաթոշակների չափերը. Հայաստանի ողջ պատմության ընթացքում նման բան նախկինում չի եղել։ Այո, մարդիկ ասում են, որ միայն 1000 դրամով են բարձրացրել։ Սակայն սա ենթադրում է բյուջեի վրա ամսական լրացուցիչ բեռ՝ 7 մլրդ դրամի չափով»,- եզրափակեց նա։