«Ժողովուրդ ջան, մենք ձեր փողը, որ դուք որպես հարկ վճարում եք, օգտագործում ենք ձեր ճանապարհն ասֆալտապատելու համար, եկե՛ք մի քիչ ուշադիր լինենք։ Փողոցը կապիտալ նորոգվել է, դարպասի դիմացը ջրի առու է սարքվել, մարդիկ բերել են հող են լցրել, դա մեր մեղավորությունն էլ է»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք կարող ձևացնել, թե մենք արիտոկրատ միջավայրից ենք եկել, ու գալ ասել այս վրձնահարվածը..., դա ուրիշների մասին չէ, մեր մասին է։ Ես տենց եմ արել և ես եմ մեղավոր, որ ուրիշներն էլ տեսել են։ Հիմա ասում եմ, ես սխալ եմ արել, բոլորիցդ ներողություն եմ խնդրում այդ սխալն անելու համար, էլ չեմ անի։ Կարծում եմ, որ պարեկային ոստիկանությունն ու համայնքն էլ այդպես պետք է աշխատեն մարդկանց հետ, գնան ասեն՝ ինչու՞ եք դա անում, ժողովուրդ։ Բայց դրա հետ էլ եմ համաձայն, որ պետք ա ասել 10, 20, 30, 40, 100, 160 անգամ, իսկ 161–րդ անգամի դեպքում պետք է վարչական ներգործություն լինի»,–ասաց Փաշինյանը՝ բացատրելով, որ հասարակությունը մի կողմից արատավոր վարք է դրսևորում, մյուս կողմից բողոքում, որ միջոցներ չեն ձեռնարկվում այդ դրսևորումները կանխելու համար։





























