Չեխիայի մայրաքաղաք Պրահայում այսօր` դեկտեմբերի 18 -ին, երկարատեւ հիվանդությունից հետո 75 տարեկանում վախճանվել է Չեխոսլովակիայի վերջին եւ Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելը:
Հավելը Վարշավյան պայմանագրի կազմակերպության երկրներում հայտնի քաղաքական այլախոհ եւ իրավապաշտպան էր:Նա մի քանի անգամ ձերբակալվել է այլախոհության համար: Բացի այդ, նա դարձել է չեխ այլախոհների ծրագրային փաստաթղթի` «Խարտիա 77»-ի նախաձեռնողներից մեկը:Հավելը Չեխոսլովակիայի նախագահ էր ընտրվել 1989թ. դեկտեմբերին, իսկ 1993 թ-ին դարձել էր անկախ Չեխիայի առաջին նախագահը:




























