Երևանի քաղաքային իշխանություններն առանց հստակ հաշվարկի, ոտքի վրա որոշումներ են կայացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ քաղաքային իշխանությունները առանց հստակ հաշվարկի, ուղղակի ոտքի վրա, հանրային ճնշման պայմաններում որոշումներ են կայացնում: Հետևաբար, օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը և կատարել հետևյալ քայլերը.

  1. բարելավել անկանխիկ տրանսպորտի վճարման միասնական համակարգը,
  2. ստեղծել միասնական համայնքային տրանսպորտային ընկերություն` դարձնելով բաց բաժնետիրական ընկերություն,
  3. վերանայել տրանսպորտի երթուղիները` նվազեցնելով ավտոբուսների գերշահագործումը,
  4. գնահատել ծախսերի արդյունավետությունը,
  5. հաստատել տրանսպորտի սակագնի հաշվարկման հստակ մեթոդաբանությունը,
  6. հաշվարկել նոր սակագինը` հաշվի առնելով ստվերի կրճատման տվյալները,
  7. Անհրաժեշտության դեպքում որոշել տրանսպորտի նոր սակագնում քաղաքապետարանի սուբսիդավորման չափը»,-գրել է նա։