Շրջանառության հարկը շատ դեպքերում դանդաղեցնում է մարդու աճը։ Այս մասին հունվարի 22-ին կառավարական ժամին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ավելացված արժեքի հարկը խրախուսում է մարդկանց ավելի ակտիվ լինելու և լայն հնարավորություններ է տալիս։

Նա չի բացառել, որ կդիտարկվի տարբեր ոլորտների համար ավելացված արժեքի հարկերի տարբերակված տեսակների ներդրման հարցը։ Նրա կարծիքով՝ այսօր տնտեսվարողների համար ոչ մի խթան չկա մտածելու իրենց գործունեության արդյունավետության մասին։

 Հայաստանի վարչապետը շրջանառության հարկն անվանել է ապօրինություններն օրինականացնող հարկատեսակ։ 

«2018 թվականից առ այսօր մենք 5 անգամ ավելացրել ենք կենսաթոշակների չափերը։  Հայաստանի ողջ պատմության ընթացքում նման բան չի եղել։ Այո, մարդիկ ասում են, որ միայն 1000 դրամով են բարձրացրել։ Սակայն սա ենթադրում է բյուջեի վրա ամսական լրացուցիչ բեռ՝ 7 մլրդ դրամի չափով»,- եզրափակել է նա։