Դեմքի կնճիռները վերացնելու նպատակով վիրահատական ստանդարտ միջամտությունը Մոսկվայի 54-ամյա բնակչուհի Ելենա Տոկարեւայի համար մահվան ելք է ունեցել:
Ինչպես հաղորդում է TopNews, վիրահատությունից մեկ օր անց Տոկարեւան մահացել է: Կլինիկայի ներկայացուցիչների խոսքով` վիրահատությունը տեւել է 7 ժամ եւ անցել է առանց բարդությունների: Եւս 7 ժամ հիվանդը պառկել է հիվանդանոցում, որից հետո երեկոյան գնացել է տուն` հրաժարվելով գիշերել կլինիկայում: Սակայն հաջորդ օրն առավոտյան նա վերադարձել է` բողոքելով սուր ցավերից:
Գլխավոր բիշկը փոխել է վիրակապերը, ստուգել ճնշումը, անհանգստացնող ոչինչ չի նկատել: Բժիշկն ավելի թույլ վիրակապ է դրել, որից հետո կինն ասել է, որ արդեն լավ է զգում եւ գնացել է զուգարան: Այնտեղից նա այլեւս դուրս չի եկել: Կլինիկայի անձնակազմը կնոջը գտել է մահացած:
Նախնական տվյալներով` մահվան պատճառ է դարձել սրտի անբավարարվածությունը:
Նշվում է, որ հեռացնելով կնճիռները, կինը ցանկացել է իրեն ամանորյա նվեր մատուցել:




























