Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունն այսօր` դեկտեմբերի 18-ին հերթական համագումարում որոշում է կայացրել Գրիգորի Յավլինսկիին Ռուսաստանի նախագահի ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու մասին:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», Յավլինսկիի թեկնածության օգտին քվարակել է համագումարի 106 պատվիրակ:
Նրա մրցակցին` դերասան Վիկտոր Բալաբանովին աջակցել է միայն 3 պատվիրակ:



























