NTV Haber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Բոլու նահանգի Կարթալքայա լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում, որտեղ բնակվում էր 238 մարդ, բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի:
51 վիրավորից 39-ը դուրս են գրվել, 12 վիրավորի բուժումը շարունակվում է: Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ կեսգիշերին սկսված հրդեհը արագ է տարածվել հյուրանոցի ճակատի փայտե երեսպատման պատճառով:
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչի հաղորդմամբ՝ հրդեհի կապակցությամբ ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ հյուրանոցի կառավարիչը:





























