Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերին վտարելու պատճառը «միանշանակ» Հայաստանի իշխանությունը չէ։

«Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ես չեմ ցանկանում մտնել այս քննարկման մեջ»,- ավելացրել է պաշտոնյան։

«Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց» Թուրքիա արտահանձնելու կապակցությամբ ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել՝ բացատրելով, որ դրան ավելացնելու ոչինչ չկա։