Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողների մի խումբ մտավ կառավարության շենք՝ իրենց բողոքը ներկայացնելու:
Հիշեցնենք, որ Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:
«Ասել են՝ 10 հոգանոց խումբ կազմեք, եկեք հանդիպելու, իրենք չեն իջնում: Դեռ չգիտենք, ում հետ ենք հանդիպելու: Կհանդիպենք, կգանք, կասենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ ուրիշն էլ նշեց, որ իրենք պահանջում են վերանայել շրջանառության հարկի թանկացումը, նաեւ պարզեցնեն, որ կարողանան աշխատել:
Պարզվեց, որ հանդիպումը կայանալու է դիմում-բբողոքների հարցերով վարչության պետի հետ:



























