Հայաստանում եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրումից հետո մինչեւ 2025թ. հունվարի 15-ը հայտարարագիր է ներկայացրել ավելի քան 61 հազար քաղաքացի։ Այս մասին հունվարի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել էց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նրանցից, ինչպես նշել է պատգամավորը, 4 200-ն օգտվել է մինչեւ 100 հազար դրամի վերադարձի ծառայությունից։ Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ այս ցուցանիշները շատ կարեւոր են։ «Այս թվերը կշարունակեն աճել, եւ քաղաքացիները կընդունեն հայտարարագիր ներկայացնելու նպատակը»,- վստահ է Հովհաննիսյանը։




























