Թեյլոր Սվիֆթին նվիրված պարային միջոցառման ժամանակ երեք մանկահասակ աղջիկների սպանած բրիտանացի դեռահասը դատապարտվել է առնվազն 52 տարվա ազատազրկման։ Դատախազության խոսքով՝ դաժանությունն այն մակարդակի էր, որ ենթադրվում է, որ դահիճը փորձել է գլխատել զոհերից մեկին, գրում է Reuters-ը։
Երկուշաբթի օրը 18-ամյա Աքսել Ռուդակուբանան խոստովանել է 2023 թվականի հուլիսին Անգլիայի հյուսիսում գտնվող Սաութպորտ քաղաքում սպանությունների կատարման մասին:
Ռուդակուբանան, ամենայն հավանականությամբ, ողջ կյանքը կանցկացնի բանտում՝ 6-ամյա Բեբե Քինգի, 7-ամյա Էլսի Դոթ Սթենկոմբի և 9-ամյա Էլիս Դա Սիլվա Աղիարի սպանությունների համար, որոնք 26 այլ երեխաների թվում ամառային արձակուրդների ընթացքում մասնակցել են միջոցառմանը: Նա նաև ընդունել է մեղքը սպանության փորձի 10 կետերով, ինչպես նաև մահացու թույն ռիցինի պատրաստման և «Ալ-Քաիդայի» ուսումնական ձեռնարկը պահելու մեջ:
Դատարանը վճիռը ներկայացրել է Ռուդակաբայի բացակայության պայմաններում այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է վերադառնալ դահլիճ, քանի որ երկու անգամ նրան իրեն հեռացրել են լսումները ընդհատելու պատճառով։
Դատավորը հայտարարել է, որ օրենքը թույլ չի տալիս ցմահ ազատազրկման դատապարտել, առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, քանի որ Ռուդակաբան հանցագործության կատարման պահին 17 տարեկան է եղել, սակայն նա ավելացրել է, որ ամենայն հավանականությամբ, հանցագործը երբեք դուրս չի գա բանտից և իր կյանքի մնացած հատվածը կանցկացնի ճաղերի ետևում։





























