ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը աղետի կհանգեցնի աշխարհի համար։

«Նրանք [Իրանը] չեն կարող միջուկային զենք ունենալ։ Եվ եթե նրանք դա ստանան, ապա մնացած բոլորը կստանան, իսկ հետո դա աղետ կլինի»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Մինչդեռ հունվարի կեսերին Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։