Առնվազն ութ մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել է Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգի զենքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր նախարար Նիթին Գադկարին։

Պայթյունի հետեւանքով փլուզվել է գործարանի շենքի տանիքը։ Փլատակների տակից 14 մարդ է փրկվել:  Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ։ Հետաքննություն է սկսվել։