Ստամբուլում աշխատողներ տեղափոխող միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, հայտնում է Milliyet-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թուզլայի շրջանում։ Ընդհանուր առմամբ տուժել է 16 մարդ։ Նրանցից երեքի վիճակը ծանր է։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների խմբերը։