Amnesty International-ը երկար ժամանակ մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակով, ներառյալ խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքի անհիմն սահմանափակումները, իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ չնշումները և քրեական արդարադատության համակարգի չարաշահումը քաղաքական նպատակներով:

«Փակվում են քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունները, կառավարությանը քննադատող իրավապաշտպանները բանտարկվում են քաղաքական դրդապատճառներով կամ աքսորվում:

Ադրբեջանցի իրավապաշտպանները գնահատում են, որ մոտ 300 մարդ մնում է նախնական կալանքի տակ կամ բանտարկված քաղաքական դրդապատճառներով խիստ անարդար դատավարություններից հետո:

Նրանց թվում են իրավապաշտպաններ, լրագրողներ, խաղաղ ցուցարարներ և քաղաքական և այլ ակտիվիստներ, որոնք պահվում են այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին:

Այն բանից հետո, երբ 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը հայտարարվեց որպես COP29-ի հյուրընկալող, իշխանությունները ուժեղացրել են քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։

Ադրբեջանից անկախ ձայները բացակայում էին COP29-ում, շատ ակտիվիստներ և լրագրողներ կա՛մ գտնվում էին ճաղերի հետևում, կա՛մ աքսորված: Այն քչերը, որոնց պաշտոնական մուտք է տրվել COP29-ին, ասել են Amnesty International-ին, որ վախենում են ելույթ ունենալ համաժողովի վայրում՝ վախենալով ճնշումներից»,- նշել է իրավապաշտպան կազմակերպությունը: