2024 թվականին Ռուսաստանի բիզնեսի ներկայացուցիչների համար արտասահմանյան գործուղումների ամենատարածված ուղղությունների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 7-րդ տեղը։ Այս մասին ասվում է «Аэроклуб» բիզնես տուրիստական գործակալության ուսումնասիրության մեջ՝ փոխանցում է «Интерфакс»-ը։
Տարվա ընթացքում դեպի Հայաստան հոսքը նվազել է 30 տոկոսով։
Նշվում է, որ ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչների կողմից արտասահմանյան գործուղումների պահանջարկը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 13%-ով, իսկ կորպորատիվ գործուղումների ընդհանուր թվի նրանց բաժինը հասել է 17%-ի։
Չինաստանը դարձել է ռուսական բիզնեսի հիմնական գրավչությունը 2024թ.։ Դեպի երկիր ճամփորդությունների պահանջարկն աճել է 119%-ով, իսկ Չինաստանի մասնաբաժինը ընդհանուր արտասահմանյան գործուղումների մեջ աճել է մինչև 15%՝ 2023 թվականի 8%-ից։ Երկրորդ տեղը պահպանել է Ղազախստանը, որը նույնպես աճ է գրանցել (+10%) և զբաղեցրել է միջազգային ճանապարհորդությունների կառուցվածքի 9%-ը։
Նախկինում առաջատար դիրքեր զբաղեցնող Թուրքիան տեղափոխվել է երրորդ տեղ՝ կորցնելով ռուս գործարար զբոսաշրջիկների 19%-ին։




























