Իրանում ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի Ամիր Միրզա Հեքմաթին, ով կասկածվում է ԱՄՆ-ի համար լրտեսական աշխատանք կատարելու մեջ:

Իրանական հեռուստաընկերությունը արդեն ցուցադրել է կադրեր, որտեղ լրտեսը խոստովանություն է անում:

Reuters-ը` վկայակոչելով իրանական հատուկ ծառայությունները, հաղորդում է, որ ձերբակալվածն Արիզոնա նահանգի բնակիչ է. նա ամերիկյան բանակում ծառայում է 2001-ից եւ տաս տարի շարունակ հետախուզական պատրաստություն է անցել:

Լրտեսն Իրան է մտել Աֆղանստանի տարածքից: Ծրագրի համաձայն, նա պետք է շահեր իրանական հատուկ ծառայություննների վստահությունը` նրանց տրամադրելով որոշակի անհրաժեշտ եւ հավաստի տեղեկություններ, իսկ այնուհետեւ մուտք ունենալով իրանական ռազմական կառույցներ` նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածեր: Հեքմաթին ձերբակալվել է դեկտեմբերի 17-ին:

ԱՄՆ-ը դեռ չի արձագանքել Իրանում իրենց գործակալի ձերբակալման մասին լուրերին: