Թուրքիայի Քոնյա քաղաքում եռահարկ շենք է փլուզվել։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մարդիկ կան, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել Սելչուկլու կենտրոնական թաղամասում, որտեղ արագորեն դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ փրկարարական խմբեր, բժշկական ծառայություններ և ոստիկանական ստորաբաժանումներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, մանրամասները ճշտվում են։