Ավստրալիայի հայտնի ափամերձ քաղաքում պատշգամբի փլուզման հետեւանքով տուժել են ութ մարդ եւ մեկ շուն, տեղեկացրել է Australian Associated Press-ը։
Ենթադրվում է, որ խումբը ճաշելիս է եղել, երբ հատակը նստել է, շաբաթ օրը տեղի ժամանակով ժամը 14-ի սահմաններում նրանք ցած են ընկել մոտ 2,5 մ բարձրությունից, հայտնել է Վիկտորիայի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Վիկտորիա նահանգի հարավում գտնվող բնակելի շենքում։ Երեք տղամարդ, երեք կին եւ երկու դեռահաս աղջիկ ստացել են կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ:
Տուժածները տեղափոխվել են Ջիլոնգի հիվանդանոց։ Շինարարության գծով փորձագետը կգնահատի շենքի վիճակը, տան տարածքը շրջափակված է։





























