Հունվարի 25-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց 25/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Գոռ Ե.-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 39-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով տուժածներ չկան: Կայքի փոխանցմամբ, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:





























