Հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Hyundai Elantra» մակնիշի և «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։





























