Հունվարի 25-ին` ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Վառոյի ձորակ» կոչվող թաղամասում գործող օգտագործված ավտոպահեստամասերի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայր է ժամանել Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են առաջացած կրակը և տեղում իրականացրել հերթապահություն։  Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։