Թունիսի մայրաքաղաքի Մեծ սինագոգի դիմաց տղամարդն ինքնահրկիզվել է և սպանվել ոստիկանների կողմից, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։

Ոստիկանն ու մի անցորդ այրվածքներ են ստացել։ Տղամարդը հրդեհը բռնկել է ուրբաթ օրը մայրամուտից հետո, մոտավորապես այն ժամանակ, երբ սինագոգում անցկացվում են Շաբաթի աղոթքները:

Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ տղամարդը, կրակի մեջ ընկած, շարժվել է դեպի իրավապահ մարմինների աշխատակցին, իսկ երկրորդ սպան կրակ է բացել՝ պաշտպանելու իր գործընկերոջը: Սպան այրվածքներով հոսպիտալացվել է, ինչպես նաև պատահական անձը, ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարությունը չի հայտնում տղամարդու ինքնությունը կամ նրա հնարավոր դրդապատճառները՝ ասելով միայն, որ նա ունեցել է չճշտված հոգեկան խանգարումներ։ Պատմականորեն Թունիսն ունեցել է մեծ հրեա բնակչություն, որը ներկայումս գնահատվում է մոտ 1500: Թունիսում հրեական վայրերը նախկինում հարձակման են ենթարկվել: