Երեւան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին, դեկտեմբերի 18-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: